Ի վերջո Արթուր Ղազինյանին հաջողվեց հասնել հաջողության

«Պահանջում եմ

Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործում ինձ ներգրավել որպես վկա, ինձ շնորհեն դատավարական կարգավիճակ՝ տալով իրավունքներ կոնկրետ գործողություններ ձեռնարկելու համար»,-նման պահանջով հանդես էր եկել «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր

Ղազինյանը։Նշենք, որ այս քրեական գործը վերաբերում է պատերազմի օրերին պետական բարձրաստիճան մի խումբ անձանց կողմից լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետևանքների։«Նիկոլ Փաշինյանի դեմ» ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով ընթանում է նախաքննություն՝ հսկող դատախազի անմիջական և գործուն մասնակցությամբ։
Այս քրեական գործով հրավիրված լինելով որպես վկա պարոն Ղազինյանն արդեն ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված պետական դավաճանության անհերքելի փաստեր, որոնց համալիր ստուգման արդյունքում Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ձերբակալությունն ու կալանքը այլևս ժամանակի հարց է. «Մեր կողմից ներկայացված պահանջները ներկայումս գտնվում են ընթացքի մեջ, ինչում համոզվել եմ անձամբ՝ մասնակցելով այս գործին որպես վկա»։

Այս առիթով՝ Արթուր Ղազինյանը մանրամասնել է. «Ես հրավիրվեցի որպես վկա ՀՔԾ ցուցմունք տալու արդեն հարուցված քրեական գործի շրջանակներում: Որպես վկա ներգրավումը պատճառ դարձավ քրեական գործով հանրային մեծ ուշադրության և մասնագիտական պատասխանատվության դատախազի մասնակցությամբ, տեղի ունեցավ առաջընթաց: Առիթ ունեցա ներկայացնել Նիկոլ Փաշինյանի և իր հանցավոր խմբի կողմից կատարված առանցքային տվյալների վերաբերյալ ցուցմունք: Ես նշեցի ու պնդեցի, որպեսզի մեր կողմից ներկայացված պետական դավաճանության մասին հանցագործության հաղորդման հիմք ընդունվի և հարուցվի քրեական գործ պետական դավաճանության հիմքով և հարուցված քրեական գործը միացվի հարուցվելիք քրեական գործին, որը պահանջում ենք»:

Բացի այդ, Արթուր Ղազինյանը հնարավորություն է ունեցել ներկայացնել պետական դավաճանության մի շարք հիմքեր, որոնք նրա կարծիքով՝ պետք է անպայման պարզի վարույթն իրականացնող մարմինը:Ըստ Արթուր Ղազինյանի՝ պետք է պարզվի.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ պատերազմը դադարեցնել հայանպաստ առաջարկը մերժելուց առաջ ո՞ր իրավապահ մարմինների հետ է քննարկել, տեղյա՞կ է եղել Օնիկ Գասպարյանն այս առաջարկի մասիԻ՞նչ պայմաններում և ի՞նչ պատճառով է մերժվել ՌԴ նախագահի առաջարկը վարչապետի կողմից Որքան տարածքային և մարդկային կորուստ է եղել հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը ժամանակահատվածում և ի՞նչ շարժառիթներով է մերժվել Վլադիմիր Պուտինի առաջարկը Ի վերջո, սա կարելի է քայլ առաջ համարել, քանզի Արթուր Ղազինյանին հաջովեց հասնել դրական արդյունքի: Իսկ առաջիկայում վստահ եմ, որ նա շատ ավելի լուրջ հաջողություն է գրանցելու: Սա ուղղակի հիշեք:
ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *