«Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ վերածում է քաղաքական շոուի, նրա բոլոր քայլերը միտված են իշխանությունը պահելուն, ուրիշ որևէ բան նա չի անում»Արթուր Վանեցյան

«Մենք

մշտապես խուսափել ենք բախումներից, ժողովրդին արհեստական բաժանելուց։ Մենք ունենք մեկ ժողովուրդ և բաժանումներն ամբողջությամբ հրահրվում են իշխանությունների կողմից»,- այս մասին Ազատության հրապարակում ընդդիմության հավաքի ժամանակ հայտարարեց Արթուր Վանեցյանը։ Հարցին՝ միտում տեսնո՞ւմ է, որ վարչապետն այսօր երթով շարժվել է Եռաբլուր, նա ասաց՝ միանշանակ.

«Պրիմիտիվ հաշվարկ է։ Նա ուզում է ցույց տալ, որ ունի աջակիցներ, բայց այս օրերին, մեծ թվով զոհերի ֆոնի վրա փորձել ինչ-որ բան ցույց տալ, մրցակցության մեջ մտնել՝ անթույլատրելի է։ Կա լարված իրավիճակ, պետք է անել այնպես, որ բախումներ չլինեն»։Անդրադառնալով այսօր հարգանքի երթից առաջ Հանրապետության հրապարակում հնչած «Նիկոլ վարչապետ» վանկարկումներին ու հավաքված մեծաթիվ մարդկանց, Վանեցյանը հիշեցրեց, որ երեկ 100.000-անոց երթի ժամանակ մի քաղաքական հայտարարություն չի հնչել, որևէ վանկարկում չի եղել։

«Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ վերածում է քաղաքական շոուի, նրա բոլոր քայլերը միտված են իշխանությունը պահելուն, ուրիշ որևէ բան նա չի անում։ Սգի օրը իշխանությունների կողմից շահարկվում է և դա փաստ է։ Հանրությունը տեղեկացված է, որ վարչական ռեսուրսի կիրառմամբ է հնարավոր եղել ապահովել երթի մասնակիցների ներկայությունը։ Փաստերը անհերքելի են և հրապարակված են մամուլում և իշխանությունների կողմից չեն հերքվել «Ամոթ է այսքան ոստիկաններով, այսքան անվտանգության աշխատողներով փորձել գնալ Եռաբլուր։ Չեմ պատկերացնում մի իրավիճակ, երբ մարդ կարող է աննախադեպ անվտանգային միջոցներ ձեռնարկել, հատկապես երկրի ղեկավարը, որ կարողանա հարգանքի տուրք մատուցել, դա աբսուրդի ժանրից է»,- ասաց Վանեցյանը։

Աղբյուր` Փաստինֆո

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *