Ձմեռային արձակուրդի օրերը և տևողությունը հայտնի է․ նախարարի հրամանը

ԿԳՄՍ

նախկին նախարարԱրայիկ Հարությունյանի ստորագրած հրամանով սահմանվել են 2020-2021 ուսումնական տարվա ձմեռային արձակուրդի օրերը։ Հրամանում որևէ փոփոխություն դեռ չի արվել, այն գործում է։ Առաջին դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 24-ը ներառյալ, գարնանայինը’ 2021թ. մարտի 22-ից

Ձմեռային արձակուրդի օրերը և տևողությունը հայտնի է․ նախարարի հրամանը

ապրիլի 4-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների ձեմռային արձակուրդները տրվում են 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 17-ը ներառյալ և գարնանայինը’ 2021թ. մարտի 22-ից 28-ը ներառյալ: Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-11-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ’ ձմեռային’ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի նախատեսվում: Ուսումնական պարապմունքների ընթացքում 12-րդ դասարանների սովորողներին տրվում է ձմեռային արձակուրդ՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ։ Գարնանային արձակուրդ չի նախատեսվում:
https://mediaroom.am/politicalplatform/item/19171-2020-12-20-07-40-50.html

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *