Վահե Տեր-Մինասյանը դիպուկ գրառումը…«ՈՒզում եք ազգովի հարգել հիշատակը,ապա…»

Ազնիվ ու բարոյական

չէ Եռաբլուրը քաղաքական դիվիդենտներ ու քաղաքական գործիք դարձնելը, ինչն այս երկու օրը հավասարապես անում են և ներկա իշխանությունը և ընդդիմությունըԱզնիվ ու բարոյական չէ խաղալ մարդկանց հայրենասիրության, ծանր կորստի ու վշտի զգացմունքների հետ։ Ազնիվ ու բարոյական չէ Եռաբլուրում հանգչող մեր հերոսների ու նրանց հարազատների հանդեպ։

Նրանք հաստատ դրան չեն արժանի։ Ուզում եք ազգովի հարգել հիշատակը՝ ուրեմն ազգովի ու միասնական, մի շարքով ու առանց իմ ու քոնի պիտի գնայինք։Իրար հետ լուծելու հարցեր ունեք, Եռաբլուրից իջեք ու ամեն մեկդ ձեր հանրահավաքն արեք մի որևէ հրապարակում։

Ուզում եք հասկանալ թե ո՞ւմ է ավելի շատ վստահում այս պահին ժողովուրդը՝ անցկացրեք վստահության հանրաքվե կամ նոր ընտրություններ։ Եռաբլուրը դրա տեղը չէ։ Երեկ ու այսօր Եռաբլուրը քաղաքականացնելով ևս մեկ անգամ սպանում ենք մեր նահատակներին…

Ոչ երեկ եմ գնացել, ոչ էլ այսօր կգնամ։ Եռաբլուր գնալու դեռ շատ ժամանակ ունենք։ Կգնամ մենակ, կգնամ ընկերներիս հետ, կգնամ երեխաներիս ձեռքը բռնած ու կփորձեմ բացատրել, թե ոնց ստացվեց, որ նույն բարձունքի վրա իրենց վերջին հանգրվանը գտան հաղթած ու պարտված բանակի զինվորները…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *