Գորիս
-Կապան ճանապարհը և մեր սահմանամերձ բնակավայրերը հուսալի ձեռքերում են․ Սյունիքի մարզպետՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.«Սիրելի՛ սյունեցիներ,
Հայտնում եմ, որ այս պահին Սյունիքի մարզի բոլոր սահմանները, Գորիս-Կապան ճանապարհը, մեր սահմանամերձ բնակավայրերը հուսալի ձեռքերում են ու պաշտպանված են ՀՀ ԶՈՒ, հայ և ռուս սահմանապահների, կամավորականների կողմից․
որևէ վտանգ չկա, ու մեր պաշտպանությունն ամուր է»:Նշենք, որ արդեն մի քանի օր է ինչ բողոքի ակցիաներ են տեղի ունենում Գորիս-Կապան ավտոմայրուղում։ Սյունեցիները փակել էին Կապան-Երևան ավտոճանապարհը՝ պահանջելով, որպեսզի պետությունը
քայլեր ձեռնարկի սահմանների անվտանգության հարցով:Սյունեցիները մի քանի ժամ փակել էին ճանապարհը և պահանջում էին ապահովել իրենց անվտանգությունն ու ճշգրտումներ մտնցել սահմանների հետ կապված։