Փաշինյանի խնդրանքով Հայաստան է ժամանում Ռուսասանի անվտանգության ծառայության տնօրենը

Այսօր վաղ

առավոտյան ժամը 08:30-ին Հայաստան է ժամանում Ռուսաստանի անվտանգության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը: Այս մասին գրում է Hraparak.am-ը:Կայքի հաղորդմամբ` նա ընդամենը մեկ ժամ է մնալու Հայաստանում,

հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և անմիջապես Երևանից մեկնելու է Բաքու՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպման:Կայքի տեղեկություններով, այցը իրականացվել է ՀՀ վարչապետի խնդրանքով՝ սահմանազատման աշխատանքների հետ կապված: Պարզ ասած, Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեն բանակցել ադրբեջանցիների հետ և սեփական երկրի շահերը պաշտպանել, Բորտնիկովը գալիս է մեր փոխարեն բանակցելու:

Թեման նախևառաջ Սյունիքի սահմաններն են:Եվս մեկ ապացույց այն բանի, որ մենք արագությամբ կորցնում ենք մեր ինքնիշխանությունը և Հայաստանում կառավարումն իրականացվում է ռուսական իշխանությունների կողմից: Բնականաբար, ռուսներն առաջին հերթին իրենց շահերն են պաշտպանելու և փորձելու են առավելագույնը չնեղացնել Ադրբեջանին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *