Լեռնային Ղարաբաղում
ռուս սպա է զոհվել: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը: Դեպքը տեղի է ունեցել Շուշիի
տարածքում գտնվող ճանապարհի մի հատվածի ականազերծման ժամանակ: Ականի պայթյունի հետևանքով ականազերծման միջազգային կենտրոնի սպան ծանր վիրավորում է ստացել:
Նշվում է, որ նա մահացել է հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին: