Վարչապետը «վապշե» ինչից է տեղյակ,միայն խոսում է.Կապանի քաղաքապետը՝Սյունիքում ստեղծված վիճակի մասին

Այս

պահին լարված իրավիճակ է Սյունիքի մարզում, կապանցիները փակել են ճանապարհը։ ArmDaily.am-ի հետ զրույցում Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը նշեց, որ խնդիրն այն է, որ քիչ առաջ իրենց տեղեկացել են, որ մինչև վաղըժամը 15։00-ն ժամանակ ունեն, որ պետք է հետ քաշվեն. «Մեր ՊՆ-ի կողմից է դա հրահանգված։ Պետք է հետ քաշենք մեր սահմանագիծը, այսինքն հետ պետք է քաշվենք ԽՍՀՄ-ի նախկին սահմաններով։ Ես բազմիցս անվտանգության մասին խոսել եմ, այն մտահոգությունները, որ հայտնել եմ, հիմա փաստորեն դրանք ամբողջովին կատարվում են, էն , ինչից անհանգստանում էի, դրանք չփարատվեցին»։Փարսյանը նշեց, որ ՊՆ-ից պարզաբանումներ չեն տալիս

.«Ինձ թվում է ձախողել են բոլոր բանակցությունները։ Մոտ 10կմ հետ քաշվելու մասին է խոսքը։ Քաղաքացիներն այս ամենի հետ կապված մեկնաբանություն են պահանջում, բայց չեն ստանում։ Նույն ձև ես էլ եմ պատասխաններ ուզում։ Էդ ինչպես եղավ, որ բանակցությունները վարվեցին, երբ վարվեցին և ինչի մեր կարծիքը հաշվի չառան, ինչի մեզ չընդգրկեցին բանակցային պրոցեսի մեջ։ Ես ասել էի, որ առանց մեզ որոշում չկայացնեք։ Բազմիցս խոսել եմ մեր քաղաքի, մեր բնակչության անվտանգության մասին, խնդիրներն եմ բարձրաձայնել և … առա հա էսօր անակնկալի ենք գալիս։ Հիմա անվտանգության բոլոր գործողությունները պետք է արվեն, որը ես չեմ տեսնում»։

Դիտարկմանը, թե երեկ իր հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սյունիքում էնպես չի, որ մեր սահմանը ռուս խաղաղապահներն են պահում, դա անում են մեր Զինված ուժերը, Կապանի քաղաքապետը նշեց.«Վարչապետը «վապշե» ինչից է տեղյակ, միայն խոսում է։Գիտեք, թե ես ինչ կարծիքի եմ ու գիտեք, որ վաղուց արդեն պահանջել եմ նրա հրաժարականը»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.