Կապան քաղաքի բոլոր դիրքերը հանձնվելու են թշնամուն…Կապանի քաղաքապետ

Կապան

քաղաքի  բոլոր դիրքերը հանձնվելու են թշնամուն. Կապանի քաղաքապետ «Նոյեմբերի 9-ին մեր աչքերով տեսանք, կարդացինք, որ հակամարտության կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, բայց էսօր փաստացի տեսնում

ենք այն, ինչ չէր ասվում Մենք հասարակություն ենք, բա չիմանա՞նք՝ինչի՞ է էդ պայմանը խախտվում»,- ճանապարհը բացելու նպատակով բանակցելու եկած Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանին դիմելով, ասացին սյունեցիները՝ տեղեկացնելով, որ այսօր առավոտյան են իմացել, որ պետք է լքեն դիրքերը՝ թողնելով այն թշնամուն:Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը նշեց, որ վաղը մինչև ժամը 17։00-նՍյունիքի մարզի Կապան քաղաքի բոլոր դիրքերը հանձնվելու են թշնամուն։ «Էն ամենը, ինչն էսքան սարքել, արել ենք՝ պիտի թողնենք, դուրս գանք:Սա ինչ է՞, եթե ոչ դավաճանություն»,- ասաց նա՝ հավելելով. «Մեր պահանջը հետևյալն է՝ իշխանության գան այնպիսի ուժեր, ովքեր կկարողանան այս հարցը լուծել»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.