Դիպուկահարը կրակում է մեր գերեզմաններին .

Սյունիքի մարզում

այս պահին մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ սահմանների անվտանգության մասով , ավտոճանապարհներ են փակել։ Նրանց հետ հանդիպելու է եկել Սյունիքի մարզի ոստիկանության վարչության պետի տեղակալը,

հորդորում է գոնե ճանապարհի մի հատվածը բացել, քանի որ,իր խոսքով, շտապօգնության մեքենաներ էլ են անցնում այդ հատվածով։«Դու հիմա ստեղ ինչի համար ես եկել, եթե մեր հարցերին չես կարողանալու պատասխանել։ Դու կարո՞ղ ես ,ասենք, պոստերի հարցը լուծես։ Ի՞նչ ՊՆ, դա սկի բանի պետք էլ չի։ Մենք մենակ մեր համար չենք դուրս եկել փողոց , քո, քո երեխու համար էլ ենք դուրս եկել։ Դու գիտե՞ս գոնե ինչ է կատարվում։ Գիտե՞ս, որ օրինակ դիպուկահարը կրակում է մեր գերեզմաններին, հենց ստեղից մարդ են գողացել, դու էդքանը գիտե՞ս, կարա՞ս սրա պատասխանը տաս հիմա, մեզ ընդամենը անվտանգության զոնա է պետք, որ իմ ու քո երեխեն խաղաղ ապրի»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ դիմելով ոստիկանության աշխատակցին։Նշենք նաև, որ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը այս պահին գտնվում է Սյունիքում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *