Ռոբերտ Քոչարյանը վաղը կմեկնի Մոսկվա..նա հանդիպելու է..

Irakanum.am

-ի տեղեկություններով՝ ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վաղը կմեկնի Մոսկվա:«Հիշեցնենք, որ դեռ մեկ ամսի առաջ էլ նա պետք է մեկներ ՝ ԼՂՀ 2-րդ և 3-րդ Նախագահների առաջարկով։

Նախագահն ընդունել է այդ առաջարկի նպատակահարմարությունը, սակայն երկրից ելքը հայտնի պատճառով փակ էր նրա համար։Վարչապետի հետ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի խոսակցությունից հետո դատարանը թույլատրել էր Նախագահ Քոչարյանին մեկնել երկրից /մինչև նոյեմբերի 7-ը ելքի ժամկետի սահմանափակմամբ/ և նրան վերադարձվեց անձնագիրը։

Սակայն Ռոբերտ Քոչարյանի COVID թեստի պատասխանը դրական էր, ինչը լրիվ անսպասելի էր, քանի որ նա չուներ հիվանդության որևէ ախտանիշ։Ցավոք, ստեղծված իրավիճակում մեկնումը Մոսկվա և տարբեր հանդիպումների կազմակերպումը ժամանակավորապես անհնար էր դարձել։

Այժմ էլ Քոչարյանի թույլատրված է մեկնել երկրից և անձնագիրը նրան ետ է վերադարձվել»,- գրում է կայքը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *