Լեռնային
Ղարաբաղում ռուս խաղաղապահների շրջապափակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Լրագրողներին ասել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Այս մասին հայտնում է
«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ «Տեղեկատվությունը՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կողմերից մեկի կողմից Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ենթադրյալ շրջափակման մասին չի համապատասխանում իրականությանը:
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումները առաջադրանքները կատարում են կանոնավոր ռեժիմով ՝ ինչպես դիտակետերում, այնպես էլ հրադադարի ռեժիմի պահպանումն իրականացնելիս», – ասել են նախարարությունից:
Պաշտպանության նախարարությունը շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի շտաբը անընդհատ փոխգործակցում է Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետ՝ անմիջական կապի ուղիներով, այդ թվում’ հնարավոր միջադեպերը կանխելու համար:
Նախարարությունը հիշեցրել է, որ խաղաղապահները գործում են Լեռնային Ղարաբաղում ՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի պայմանավորվածությունների: «Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- հավելել է նախարարությունը