Նոր սկանդալային հայտարարություն..Արցախում իրադարձությունները պայթունավտանգ փուլում են

Արցախում

իրադարձությունները պայթյունավտանգ փուլ են մտել«Հրապարակ»-ը գրում է. «Արցախում իրադարձությունները պայթյունավտանգ փուլ են մտել։

Քաղաքական ուժերը քննարկում են ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու ելքերը, որը ստեղծվել է պատերազմի և Արայիկ Հարությունյանի նկատմամբ հանրային վստահության կտրուկ անկման պայմաններում։Արցախում ստեղծված իրավիճակի համար հավասարապես պատասխանատու են համարում Արայիկ Հարությունյանին, ով Նիկոլ Փաշինյանի հետ է բոլոր որոշումները կայացնում։Այս փուլում ակտիվ քննարկվում է

Արցախի ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի հարցը։ Մեզ ասացին, որ մեծ հարցականի տակ է նաև Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման շարունակության հարցը։Այդուհանդերձ, հիմա քննարկվում է ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու հարցը, որտեղ էականորեն նվազելու են Ա․ Հարությունյանի լծակերը։Հարությունյանին անկյուն մղելու, իզգոյացնելու պահանջատերը ՀՅԴ-ականներն են և Վիտալի Բալասանյանը, ինչպես նաև` քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք բավականին ակտիվ հանդես են գալիս իշխանության մասնակի կամ ամբողջությամբ հեռացման օգտին» Մանրամասները` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *