Արցախի ղեկավարություն եթե նպատակ եք դրել մտնել ՌԴ կազմի մեջ այդպես էլ ասեք և մեր զինվորներին էլ հետ կանչեք

Էրիկ Մկրտչյանը

գրում է. Արցախի ղեկավարություն, եթե նպատակ եք հետապնդում մարզի կարգավիճակով մտնել ՌԴ կազմի մեջ, ավելի լավ կլինի,

որ հենց այդպես էլ ասեք: Էս ի°նչ կապիկություններ եք անում ՀՀ իշխանություններից պահանջում եմ անհապաղ Արցախից հետ կանչել ՀՀ քաղաքացիներին ու զինվորներին: Ի°նչ իրավունքով եք ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողներին թողել Արցախում, երբ տեղի ռազմաքաղաքական ղեկավարությունը բառիս բուն իմաստով թքած ունի թե ինչ կլինի նրանց հետ:Իսկ ավելի վաղ նա գրել է. ՀՀ ՊՆ-ն ու ԱՀ ՊԲ-ն աչքիս լրիվ իրարից բեխաբար են:

Տղերք լրջացեք, դուք մեր անվտանգության երաշխավորին եք ներկայացնում: Իսկ ֆեյսբուքյան ընկերներիս ևս մեկ անգամ կհորդորեի. թշնամու ճամբարից տեսանյութեր, լուսանկարներ, ձայնագրություններ մի բերեք մեր տիրույթ:

Ես հասկանում եմ, որ հայկական կայքերն ու լրագրությունը խայտառակ վիճակում են, բայց գոնե դուք լրջացեք ու ջուր մի լցրեք թշնամու ջրաղացին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.