Վերադարձած գերիների թվում է նաև բերդավանցի Կարեն Ղազարյանը

Վերադարձած

գերիների թվում է նաև բերդավանցի Կարեն Ղազարյանը

Վերադարձած գերիների թվում է նաև Տավուշի մարզի Բերդավան գյուղի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանի անունը:

Գերության մեջ հայտնված Կարենին Բաքուն հանիրավի մեղադրում էր Ղազախի շուկան պայթեցնելու փորձի համար ու դատապարտել էր 20 տարվա ազատազրկման:Կարենը միջազգային իրավունքի պաշտպանության տակ էր, նա գերեվարվել էր 2018-ի հուլիսի 15-ին:

Նշենք, որ այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից:

Անհետ կորած և հնարավոր գերեվարված մեր մյուս հայրենակիցների հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացն ինտենսիվ կերպով շարունակվում է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.