Վարչապետի հետ կարող եմ հանդիպել միայն հրաժարականի պայմանները քննարկելու համար…ՎԱՆԵՑՅԱՆ

«Հայրենիք» կուսակցության

նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել «Իմ քայլի» պատգամավորների հետ` երկրին վերաբերող հարցերը քննարկելու համար:«Այո, ես պատրաստ եմ երկխոսել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Եթե լինի հանդիպման հրավեր` «Իմ քայլը» պատգամավորների կամ Աժ նախագահի կողմից, ապա կընդունեմ այդ հրավերը ու նրանց հետ կխոսեմ մեր երկրի ապագայի մասին», — «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ա.Վանեցյանը` պատասխանելով «Իմ քայլի» հետ հնարավոր երկխոսության վերաբերյալ հարցին:

Ինչ վերաբերում է «Իմ քայլի» կողմից վարչապետի այլ թեկնածուի առաջադրմանը ու դրա շուրջ հնարավոր երկխոսությանը` Ա.Վանեցյանն ընդգծել է. «Մենք նման օրակարգ չունենք», երկխոսությունը կարող է վերաբերել բացառապես երկրի ապագային վերաբերող հարցերին:

Լրագրողի այն դիտարկմանը, թե արդյոք պատրաստ է հանդիպել նաեւ Նիկոլ Փաշինյանին` Ա. Վանեցյանը արձագանքել է շատ կտրուկ. «Ոչ: Վարչապետի հետ կարող եմ հանդիպել միայն մի հարցի շուրջ` նրա հրաժարականի պայմանները քննարկելու համար»:

Աղբյուր` Փաստինֆո

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.