Երևանում ճանաչված երգչուհին «Արմենիա» խանութում հարվածներ է հասցրել 56-ամյա քաղաքացուհուն

SHAMSHYAN.com -ի տեղեկություններով՝

Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ, դեկտեմբերի 14-ին, Ոստիկանություն դիմած Երևանի բնակիչ 56-ամյա Ելենա Պետրոսյանի ահազանգի

փաստով։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ահազանգել է Ոստիկանություն և հայտնել, որ նույն օրը ժամը 12։40-ի սահմաններում Կորյունի փողոցում գործող «Արմենիա» խանութում իր հետ վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ Շուշան Պետրոսյանը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Գ․ Շամշյանի տեղեկություներով՝ Շ․ Պետրոսյանը հայտնի, ճանաչված ու սիրված երգչուհի Շուշան Պետրոսյանն է։Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *