Նոր Շեն գյուղը ադրբեջանական շրջափակման մեջ է,բնակիչները տարհանված են..համայնքի ղեկավար

Նոր Շեն գյուղն

ադրբեջանական շրջափակման մեջ է, բնակիչները տարհանված են. համայնքի ղեկավար
Շուշիի շրջանի Նոր Շեն գյուղն ադրբեջանական շրջափակման մեջ է հայտնվել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց Նոր Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանը։Նա ասաց, որ այս պահին գյուղում հանգիստ վիճակ է. «Շրջափակման մեջ է գյուղը, բայց վիճակը հանգիստ է, որեւէ գործողություն չի իրականացվում։ Մեր գյուղի մի մասով բաց հատված կա, որտեղով կարողացել ենք բնակիչներին տարհանել»։

Համայնքապետն ասաց, որ ինքը մնացել է համայնքում։ «Այս պահին եկել են ռուս խաղաղապահները։ Ուղղակի հոգեբանորեն ճնշում է կատարվում։ Ժողովուրդը խուճшպի մեջ է»,- ասաց Դավթյանը։Նշենք, որ ադրբեջանական շրջափակման մեջ է հայտնվել նաեւ Շուշիի շրջանի Հին Շեն գյուղը, բնակիչներն էլ այս պահին գյուղում են։

Հիշեցնենք, որ Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմը երեկ՝ դեկտեմբերի 13-ին, հայտնել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումն առաջացել է դեպի Շուշիի շրջանի Մեծ Շեն եւ Հին Շեն բնակավայրերն իրար միացնող գյուղամիջյան ճանապարհ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.