ՀՀ վարչապետ Նիկոլ
Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ իր հրաժարականի մասին լուրերին և ընդգծեց,
որ ժողովրդի կողմից իրեն տրված կարգավիճակից կարող է հրաժարվել «միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա»։
«Քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել, շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները եւ պարտավորվել եմ դա անել շիտակ ու ազնիվ»,- վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը։