«Կապանի
սահմաններին փոխհրաձգություն չի եղել». մարզպետարանը հերքում է Սյունիքի մարզպետարանը տեղեկացնում է.
«Համացանցում տարածվել են տեղեկություններ, թե իբր «այսօր՝ ժամը 19:30-ի շրջանակներում, թշնամին հարձակման է անցել։
Սյունիքի մարզի Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ ու Կապանի պաշտպանական դիրքերի վրա հակառակորդը կես ժամ անդադար կրակել է»:Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, Կապանի սահմաններին փոխհրաձգություն չի եղել, մեր սահմանները պաշտպանված են ու իրավիճակը վերահսկվում է»: