Երկրի հերը անիծել ա էդ տղան,բարեկիրթ լինելու ժամանակը չի.Շուշան Պետրոսյան

Երկրի հերը անիծել

ա էդ տղան, բարեկիրթ լինելու ժամանակը չի. Շուշան Պետրոսյան (Տեսանյութ)Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14–ին Հայրենիքի փրկության շարժման՝ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի և մտավորականների հանդիպմանն ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ՀՀԿ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը։«Քիչ առաջ վարչապետը հայտնեց, որ հայտարարում է եռօրյա սուգ, և բնական է, որ բոլոր որդեկուրույս ընտանիքները և մենք էլ մեծ սիրով կմիանանք այդ երթին՝ կիսելու համար նրանց վիշտը, որովհետև այդ վիշտը բոլորինս է․ պիտի գնանք այդ սրբազան ճանապարհն անցնելու։Բայց մենք շատ լավ ճանաչելով նրան՝ գիտենք, որ դա մանիպուլյատիվ զենքերից մեկն է, այսինքն՝ նա այդ երթի բոլոր մասնակիցներին ներկայացնելու է որպես իր համակիրներ։

Սա հերթական անբարոյական քայլերից մեկն է, և ի՞նչ տարբերակ ունենք, ի՞նչ ելք ունենք, որպեսզի բոլոր փակ աչքերը բացվեն, որովհետև նույնիսկ այս ողբերգության վրա խաղալը ուղղակի անհնար է ընկալել։

Մի բան եմ ուզում հավելել՝ բարեկիրթ լինելու ժամանակը չէ հիմա, որովհետև հենց նոր լուրեր էին տարածվում, որ Խնձորեսկն էլ ենք արդեն հանձնում․․․

Բարեկիրթ լինելու ժամանակը չէ․ երկրի հերն անիծել է այդ տղան։ Հարմարավետ երթերը և մեր հավաքները ես չեմ հասկանում․ ես 88-ի սերունդ եմ, երբ մեզ փետրվարի առաջին ցույցի ժամանակ ձյունը չէր խանգարում․ ես ուզում եմ հասկանալ էս բարեկիրթ հավաքներն ինչքա՞ն են տևելու»,– դիմեց նա Վազգեն Մանուկյանին։Առավել մանրամասն՝ News.am-ի տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.