ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՑ ՇՐՋԱՓԱԿԵԼ ԵՌԱԲԼՈՒՐԸ, ՈՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅՆՏԵՂ ՈՏՔ ՉԴՆԻ

«Ազգային

անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի ասուլիսը նվիրված էր Սամվել Բաբայանի հայտարարություններին և, իհարկե, երկրում տիրող վիճակին, ընդդիմության և ոստիկանության գործողություններին։«Հիմնական թեման Սամվել Բաբայանի հարցազրույցն է «զոհված ազատամարտիկ», լրագրող Սուրեն Սարգսյանին, իր կլիչկան դա է, հիշում եք՝ մի ժամանակ աջ, ձախ պատմում էր, որ ինքը զոհվել է, հետո մի քանի օր անց հայտնվել է, երեկ իմացա, որ կռվել է անմիջապես Սամվել Բաբայանի հրամանատարության տակ։ Պատկերացնո՞ւմ եք, հետաքրքիր է՝ որտեղ է կռվել զոհված ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը։ Հետաքրքիր է, որովհետև նման ստեր շատ կան, դրանց մեջ երբեմն նրանք խճճվում են, էդ ստերի համար ինքը ժամանակին լավ ծեծ է կերել, ինձ թվում է, որ նորից ծեծը հասունանում է»,- որպես նախաբան՝ նկատեց Գառնիկ Իսագուլյանը։Նա հետադարձ հայացք գցելով Արցախի առաջին կառավարության նիստին՝ հիշեց, որ Քոչարյանն առաջարկել էր Բաբայանին նշանակել մի քանի օրով, մինչև որ մի համապատասխան մարդ կճարվեր։ «Իհարկե, ինքը թերագնահատեց Իժոյին, քանի որ երբ նրա ձեռքն իշխանություն կամ փող ես տալիս, ընթացքում փորձում է անել ամեն ինչ։ Դե լավ, սա՝ մի կողմ»,- ասաց Իսագուլյանը։Նրա խոսքով՝ «առավոտյան բոլորս արթնացանք, և պարզվեց, որ աշխարհի մեծագույն ստախոսը՝ Նիկոլ Փաշինյանը, սարսափելի անբարոյական մարդ է»։

Դեկտեմբերի 18-ից շրջափակել Եռաբլուրը, որ Նիկոլ Փաշինյանն այնտեղ ոտք չդնի

Իսագուլյանին վրդովեցրել էին Նիկոլ Փաշինյանի առավոտյան եթերում հնչեցված ստախոսության մեղադրանքներն այս կամ այն լրատվամիջոցի հասցեին, նաև՝ իր ու ընտանիքի մասին։ «Բնականաբար, Նիկոլ Փաշինյանը նախապատրաստվում է, որպեսզի լրատվամիջոցներին լռեցնի։ Հիշեցնեմ ստախոս Նիկոլ Փաշինյանին, որ ողջ կյանքում, երբ թերթի շարքային աշխատակից էր, գլխավոր խմբագիր էր, ապրել է, շնչել, արտաշնչել, ինչ-որ բաներ եթե ձեռք է բերել, բացարձակ ստի շնորհիվ։ Հիշում եք «Մարտի 1-ը 100 տոկոսով բացահայտված է» արտահայտությունը, «հիսուն հիսունը», կոռուպցիոներների հետ կապված խնդիրները, տեսախցիկները․ էդ մարդը որևէ բան արե՞ց։ Ամբողջ պատերազմի 44 օրը ստեցին։ Շատ հետաքրքիր է, որ չանդրադարձավ Ալիևից ստացած 5 միլիարդին։ Այսինքն՝ էդ թեման ամենաշատ շրջանառվող թեման է, բայց ինքը դրան չանդրադարձավ։

Օրինակ՝ իր երեխաների, տիկին Աննայի հետ կապված որոշ հարցերի անդրադարձավ, բայց 5 միլիարդին՝ ոչ, որովհետև վախենում է, որովհետև եթե ասի, որ չի ստացել, Ալիևը հանկարծ փաստերը կներկայացնի հանրությանը։ Եթե ուշադիր նայեք Նիկոլ Փաշինյանի դեմքին, որը շատ հաճախ ծամածռվում է, եթե Աննան չի հասցրել հոգեմետ դեղերը տալ, սա արդեն մեռնող, գնացող կամ մեռած- չթաղած վարչապետի ելույթ էր»,- շարունակեց Իսագուլյանը։ Վերջինս ցինիզմ է որակում իր, իր ամբիցիաների ու ստերի պատճառով զոհված 5000 մարդու համար սուգ հայտարարելը և ավելին՝ թափորով դեպի Եռաբլուր քայլերթ կատարելը։

Իսագուլյանն ասում է՝ եթե այնտեղ հուղարկավորված զինվորների հարազատները թույլ տան, նշանակում է՝ պղծելու է ողջ Եռաբլուրը։ Գառնիկ Իսագուլյանն ամեն ինչ անելու է՝ փակելու ճանապարհը, թույլ չտալու, որ Նիկոլ Փաշինյանը ոտքը դնի Եռաբլուր։

Նա կոչ է անում մեկ օր առաջ շրջափակել Եռաբլուրը։ «Այդ բոլոր տղաները, որ այնտեղ են, զոհվեցին հանուն Արցախի, հանուն այն Արցախի, որ Նիկոլ Փաշինյանն ու իրա կնիկը 5 միլիարդով ծախեցին Ալիևին՝ զուգահեռ տալով 5000-ից ավելի զոհեր»,- հավելեց Իսագուլյանը։աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.