Առաջին փուլով Հայաստան կտեղափոխվի 49 հայ գերի

Առաջին

փուլով Հայաստան կտեղափոխվի 49 հայ գերի

Այսօր գերիների առաջին խումբն Ադրբեջանից կտեղափոխվի Հայաստան: Ըստ թելեգրամ-ալիքներում տարածված տեղեկության, առաջին փուլով Հայաստան կտեղափոխվի 49 հայ գերի Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հաղորդագություն էր տարածել, որ սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին:Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետն իր խոսքում նշեց, որ շատ շուտով մենք սպասում ենք մեր գերիների՝ պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին:

«Մեր մտածումը հետեւյալն է. այս փուլում պիտի սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես Ադրբեջանի եւ Կարմիր խաչի կողմից, որից հետո ավելի շատ կենտրոնանանք գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների փնտրտուքի վրա, որոնց մի մասը, հնարավոր է, գերեվարված լինեն:

Սա նույնպես շատ բարդ գործընթաց է, եւ այստեղ էլ ակնկալում եմ մեր քաղաքացիների, առավելեւս՝ գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների ընտանիքների անդամների ըմբռնումը»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *