Վարչապետը կարևոր հարցի մասին է խոսել

ՀՀ ազգային անվտանգության

խորհրդի դեկտեմբերի 13-ին կայացած նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դեկտեմբերի 12-ից և ոչ միայն այդ օրվանից, արդեն բավականին երկար ժամանակ բնական լարվածությունների և որոշակի զարգացումների ֆոնին շատ մեծ ծավալներով ապատեղեկատվական հոսքեր են առաջանում, ինչն իրապես սպառնալիք է ազգային անվտանգությանը։ «Մենք պետք է հասկանանք,

թե ինչպես ենք կառավարում այս իրավիճակը: Շատ կարևոր է, որ այս քննարկմանը ներկա են նաև մեր ընդդիմության հարգելի ներկայացուցիչները, որպեսզի մենք կարողանանք ձևակերպել, թե այս պրոցեսի մեջ ինչպիսի անելիքներ ունենք»,- ընդգծել է վարչապետը՝ շեշտելով, որ այդ ինֆորմացիոն ահաբեկչությունն անհանգստացրել է նաև ընդդիմադիր գործընկերներին։ «Վաղ առավոտից նաև ընդդիմության ներկայացուցիչներից եմ ստացել զանգեր ու ահազանգեր, և այս կապակցությամբ պետք է շատ կոնկրետ քայլեր ձեռնարկվեն, ինչը նշանակում է, որ առնվազն որպես օրակարգ մենք սա կարող ենք ձևակերպել որպես ընդհանուր անելիք:

Ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիքի»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը Նրա խոսքով՝ այդ ինֆորմացիոն ահաբեկչությունը, որ երեկ դեկտեմբերի 12-ի երեկոյից շատ մեծ ծավալներ է ստացել, կարող է դառնալ այն հենման կետը, որտեղ ընդդիմության և իշխանության ներկայացուցիչները կարող են ընդհանուր անելիքներ ձևակերպել և որոշումներ կայացնել,

որոնք չեն ընկալվի որպես ընդդիմության կայացրած որոշում ընդդեմ իշխանության, կամ իշխանության կայացրած որոշում՝ ընդդեմ ընդդիմության: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.