Պետք է բարելավել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հեր..Փաշինյան

Mediaport տելեգրամ -ալիքը

գրում է. ԱԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանն ասել է՝ պետք է բարելավել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ. ԱՂԲՅՈւՐ ՀՀ Անվտանգության խորհրդի նիստն ավարտվել է: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է

Արցախում դեկտեմբերի 12-ից տիրող իրավիճակը, ասել է՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի վրա թշնամու երեկվա հարձակմանը մասնակցել են նաև թուրքերը: Նիստի մասնակիցներին որևէ այլ էական նորություն Փաշինյանը չի հայտնել:Փոխարենը բողոքել է «մեդիատեռորից», ասել է, թե իր դեմ արշավ է սկսվել: Նաև ասել է, որ պետք է բարելավել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ փորձելով համագործակցության եզրեր գտնել:

Հայտարարել է, թե պատրաստ են պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծել, ապա սկսել է պաթետիկ ելույթներ ունենալ, թե պատրաստ է կանգնել ժողովրդի դատին, սակայն հրաժարական չի տալու:Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝

հարց է հնչել նաև, թե ինչու ինքը չի արձագանքում թշնամու կողմից ինֆորմացիոն հարձակումներին, ի պատասխան Փաշինյանն ասել է, որ դիրքերի փոփոխություն է եղել, հիմա ադրբեջանցիներն ավելի ուժեղ են, հետևաբար ստիպված պետք է համակերպվել այդ վիճակին:աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.