«Իմ քայլ»-ի պատգամավորները նամակ են ստացել. քիչ անց վարչապետը ուղերձով հանդես կգա

ArmLur.am

տեղեկություններով, Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները քիչ առաջ հաղորդագրություն են ստացել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարց չի քննարկվում:Կայքի հաղորդմամբ՝ քիչ առաջ Հանրային Հեռուստաընկերությունը գնացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ՝ ուղերձ տեսանկարահանելու համար:

«Սակայն այդ ուղերձն ամեն դեպքում հրաժարականի հետ կապված չէ: Փորձեցինք ուղերձի մասին տեղեկությունը ճշտել հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանից, նա սկզբում չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, ապա հավելեց, թե ուղերձ չեն նկարահանում»,-գրում է ArmLur.am-ը:Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս պահին վարչության նիստ է անցկացնում, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մեր տեղեկություններով, նիստում մթնոլորտը թեժ է: Մեր տեղեկություններով, նիստը ընթանում է հենց կառավարական առանձնատանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.