Մոռացեք Սյունիքը՝Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանձնել Սյունիքը..Վահան Բադասյան

Մոռացեք

Սյունիքը՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Սյունիքը հանձնել։ Եթե առաջիկա ամիսներին հրաժարական չտա ու մնա, ապա Սյունիք չենք ունենալու։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը:«Մենք պարզապես բանակ չունենք Սյունիքում։ Հայաստանի ֆեյքերն ու նիկոլապաշտներն ասում են՝ Արցախից պրծանք, բայց Արցախում մենք ընդամենը 120 կմ սահման էինք պահում, հիմա Հայաստանի սահմանները միայն Վարդենիսից մինչև Մեղրի 380-400 կմ է, այսինքն 3 անգամ ավելացել է, իսկ Արցախում ավելացել է 450 կմ։ Այսինքն, առնվազն 800 կմ, մեր սահմանն ավելացել է նախկինից 6 անգամ։ Ինչպե՞ս է դա նույն քանակի զորքով պահվելու։ Ինչպես ենք պահելու։Մինչդեռ, վստահեցնում եմ, որ եթե Բաքվում որևէ մեկը մտածի, որ պшտ երшզմը չպետք է շարունակվի, այլ պետք է դադարեցվի, ապա նա սրիկш է ու դш վաճшն։ Բաքվում բոլորն են մտածում, որ պետք է շարունակել հաղթական պшտ երшզմը, որովհետև, ինչպես Ալիևն է ասում՝ Զանգեզուրը , Սևանը ու Երևանը իրենց պատմական տարածքներն են։ Նիկոլի կողմից՝ Արցախի հանձնումը միայն կինոյի սկիզբն էր, նա էլի հանձնելու բաներ ունի, նա հաճույք է ստանում Հայաստանը հանձնելուց, հայտարարություններն էլ, թե «կմե ռնեմ», «կզп հվեմ», այն, որ կնոջն ու տղային ուղարկեց Արցախ, այդ ամենը մանիպուլիացիաներ են։Մինչդեռ, կինն էլ լկտիաբար իր ջոկատի անունը դրեց «Էրատո»՝ մարդկանց հոգու հետ խաղալու համար, ովքեր պատմությունը գիտեն, նրանց համար մեծ ցшվ էր այդ անվանումը, չիմացողները կшյֆ էին ստանում, որ վարչապետի կինը դիրքերում է՝ ավտոմատ է բռնում։ Մինչդեռ Աննա Հակոբյանը առավոտից երեկո Սամվել Բաբայանի հետ շրջում էր հրամանատարական կետերում»։

Նա ընդգծեց, որ այսօր արդեն Փաշինյանը պատրաստվում է հանձնել Զանգեզուրը, որտեղ բանակ չունենք, եղածն էլ բարձիթողի վիճակում է։ «Զենք չկա, հեռադիտակ չկա, ականանետներ չկան, միայն կալաշնիկով կա։ Մինդեռ հիմա մի շարք ռազմական հшնցш գործություններ են պարզվում, պարզվում է՝ նա զ ենք է գնել օֆշորային ընկերություններից, ոչ թե Ռուսաստանից, ռադիոէլեկտրոնիկայի սարքեր է գնել Հորդանանից, որոնց հաճախականությունը Բայրաքթարներին չի համապատասխանում, գնել է, որ մեջն «ատկատ» ունենա։Եթե նախկինները պարզապես չեն գնել, բանակի վրա ծախսեր չեն արել, սա մանիպուլյացիաներ է արել, գնել է զենք, որն անպիտան է,

ինչո՞ւ էր ՍՈՒ-երը գնում, եթե օդաչուներ չունենք, դրանց հր թիռները չկային, սա դш վшճшնություն չի՞։ Նա հույսը դրել է հայաստանյան այն խավարամիտների վրա, ովքեր նախկինում իրենցից ոչինչ չէին ներկայացնում, որոնց նախկիններն օգտագործում էին որպես էժան էլեկտորատ՝ 5-10 հազար դրամ էին տալիս, որ փողոց դուրս չգան, նրանք հնդկական սերիալներ նայող խավարամիտներն են, որ մակարդակ չունեն, նրանք են հիմա Փաշինյանի ապավենը, մինչդեռ, մենք կարող ենք էլի կпրпւստներ ունենալ»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *