Մի քանի տարածաշրջանում ձյուն է տեղում.Գյումրի քաղաքում մառախուղ է..Եղանակը՝Հայաստանում…

Արտակարգ իրավիճակների

նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Սյունիքի մարզի Գորիս-Կապան (մառախուղ է) ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում տեղում է ձյուն,

Գյումրի քաղաքում մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված

տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: 1lurer.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.