Երբ Նիկոլը Փաշինյանը «կլքի» Վլադիմիր Պուտինին…

Lurer.com: Նոյեմբերի

9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի անվտանգության ապահովումը ավելի քան երբեք կապվում է Ռուսաստանի Դաշնության հետ: Դա պայմանավորված է և պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի բացառիկ ջանքերով, և այն հանգամանքով, որ այսօր երկրում ստեղծված անիշխանության պայմաններում արտաքին վտանգից պաշտպանվելու գլխավոր երաշխիքը դիտվում է ռուսական զինված ուժերի առկայությունը ՀՀ սահմաններին: Գաղտնիք չէ, որ հայ-ադրբեջանական սահմանին հատկապես վերջին շրջանում զգալիորեն ավելացվեց ռուսական սահմանապահ ուժերի թվաքանակը, ինչը թուրք-ադրբեջանական տանդեմի ախորժակը զսպող լրջագույն գործոն է: Իր հերթին՝ ռուս խաղաղապահները Արցախում հայկական զորքերի դուրս բերումից հետո հանդիսանում են Արցախի հայկական հատվածներում բնակվող հայերի անվտանգության միակ երաշխավորը:

Նիկոլ Փաշինյանը, ում մեծագույն ցանկության դեպքում անգամ չես անվանի պռո-ռուսական գործիչ, այսօր փորձում է խաղալ «ժողովրդի կանոններով»՝ սիրաշահելով և տարատեսակ ռևերանսներ անելով ռուսական կողմին՝ քաջ գիտակցելով, որ հանրությունը հատկապես պատերազմից հետո Ռուսաստանի հետ անվտանգային համակարգից դուրս Հայաստանը և Արցախը չի տեսնում: Միևնույն ժամանակ հասկանալի է, որ ռուսական գործոնի աննախադեպ ուժեղացումը Հայաստանում և Արցախում՝ պայմանավորված վերջին իրադարձություններով, բնավ էլ վարչապետի սրտով չէ: Վերջինս ստիպված էր ռուսական կուրս բռնել Արևմուտքից բավարար աջակցություն չունենալու պատճառով, սակայն չի բացառվում, որ ընդամենը մեկ ամիս անց Փաշինյանը, ամեն դեպքում, չի դիմանա «գայթակղությանը» և իր իշխանությունը պահելու նպատակով երկիրը մեկ անգամ ևս կտանի ցնցումների:Դրա համար նրան պետք է ամեն գնով ժամանակ շահել և սպասել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությանը և վերջինիս վարչակազմի ձևավորմանը: Ամերիկյան դեմոկրատական կուսակցության հիմնական ֆինանասավորողն է Ջորջ Սորոս եւ երբ Սպիտակ տանը նստի Սորոսի անթաքույց աջակցությամբ ընտրված անձը՝ Փաշինյանը ստանալով Բայդենի վարչակազմի աջակցությունը կարող է կրկին փորձել Հայաստանը տանել դեպի Արևմուտք և պահպանել իշխանությունը: Ուշագրավ է, որ մինչ ԱՄՆ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը, երբ համաշխարհային լիդերները սպասողական դիրքորոշում էին որդեգրել՝ Փաշինյանը առաջիններից մեկը շտապեց շնորհավորել Ջո Բայդենին: Սա ինքնին խոսուն փաստ է, որ Բայդենի նոր վարչակազմի գալու հետ Հայաստանի գործող իշխանությունները մեծ հույսեր են կապում:

Կփորձի՞ Փաշինյանը կրկին դիմել անչափ ռիսկային արկածախնդրության և Հայաստանը տանել դեպի Արևմուտք: Մեկ անգամ այդ արկածախնդրությունը արդեն իսկ հանգեցրել է Արցախի 70 տոկոսի կորստին, գիտակցո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ երկրորդ նման արկածախնդրության դեպքում սպառնալիքի տակ է դրվելու արդեն Հայաստանը, որը, ի դեպ, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները արդեն բացահայտ անվանում են «պատմական հողեր», որոնք շուտով վերադարձվելու են: Դիտարկելով Փաշինյանի 2.5 տարվա արտաքին քաղաքականությունը՝ չի բացառվում, որ այսօր երբ շատերը խոսում են հայ-ռուսական անվտանգային նոր բնույթի պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին՝ վերջինս նախընտրի պահպանել ոչ թե Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այլ իր իշխանությունը՝ հերթական անգամ շեշտակի վիրաժ անելով արտաքին քաղաքականության ուղեծրում: Արցախյան վերջին պատերազմը ցույց տվեց թե ինչ գին կարելի է վճարել նման արկածախնդրության համար, սակայն Փաշինյանը և իր թիմը երբևէ աչքի չեն ընկել կատարած սխալներից դասեր քաղելու ունակությամբ…աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.