Ռուս խաղաղապահները
ժամանել են Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր շրջաններ, որոնց ուղղությամբ հարձակում են գործել ադրբեջանական զինված ուժերը:
Այս մասին տեղեկությունները Sputnik.Armenia-ին հայտնել է Հադրութի վարչակազմի ղեկավար Վահան Սավադյանը: «Այժմ պարզում են, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը»,– ասել է նա։ Նշենք, որ Հադրութի շրջանի երկու գյուղերը՝
Հին թաղերն ու Խծաբերդը, մնացել են հայկական կողմի վերահսկողության տակ։ Հին Թաղեր գյուղը «չեզոք գոտի» էր։ Այնտեղ վերջին մի քանի օրերին առանց կրակոցներ արձակելու մտել էին հայ զինվորականները։