Ըստ հատուկ գաղտնի հրամանի՝Հայաստանը պետք է Ադրբեջանի և Թուրքիայի միջև վերացվի.Թուրքիան այն փորձում է իրագործել այն Ալիևի ձեռքերով…Ռուբեն Սաֆրաստյան

Armdaily.am-ը գրում

է. Այն ինչ այսօր զորահանդեսի ժամանակ ասել է Ալիևը՝ նորություն չէ, փաստորեն վերջին 10-ամյակներում Ադրբեջանում երեխաներն ու երիտասարդությունը դաստիարակվում են հենց այդ նույն ոգով։ Ադրբեջանում տեղի է ունենում պատմության զանգվածային կեղծարարություն, նրանք մեր պատմությունը յուրացնում են՝ փորձում են դարձնել իրենցը, ինչպես և մեր տարածքները։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն՝ անդրադառնալով Ադրբեջանում զորահանդեսի ժամանակ Իլհամ Ալիևի՝ իր գործընկեր Ռեջեփ Էրդողանի ներկայությամբ արված հայտարարությանը, թե Երևանը, Զանգեզուրը և Սևանա լիճը Ադրբեջանի պատմական տարածքներն են, որտեղից հարյուր հազարավոր ադրբեջանցիների են վռնդվել։

«Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել, որ դա ասվում է ռազմական շքերթի ժամանակ, որը պետք է ներկայացներ Ադրբեջանի՝ այսպես կոչված, հաղթանակը, հետևաբար այն ձեռք է բերում պաշտոնական բնույթ, ինչը առավել մտահոգիչ է դարձնում հայտարարությունը, քանի որ ասում է երկրի ղեկավարը՝ ռազմական շքերթի ժամանակ և այլ երկրի ղեկավարի ներկայությամբ։ Հետևաբար, մենք պետք է սրան արձագանքենք և պաշտոնական մակարդակով շատ լուրջ հակահարված տանք Ալիևի հայտարարությանը։ Սա պարզապես խայտառակություն է, նրանք չեն գոհանում նրանով, որ ագրեսիվ պատերազմ սկսեցին Արցախի նկատմամբ Թուրքիայի մասնակցությամբ ու հիմա արդեն իրենց ախորժակները գալիս հասնում են մինչև Հայաստանի Հանրապետության տարածք։ Սա արդեն կարելի է ասել՝ ագրեսիա է դեռևս խոսքերի մակարդակով, սակայն մենք ոչ մի երաշխիք չունենք, որ հետագայում չի դառնա Ադրբեջանի կողմից ագրեսիվ պատերազմ Հայաստանի դեմ»։

Սաֆրաստյանն ընդգծեց, որ պատահական չէ, որ դա ասվել է Էրդողանի՝ Թուրքիայի նախագահի ներկայությամբ։ Հենց Թուրքիան է, որ հրահրել է այս պատերազմը և անմիջական մասնակցեց այս պատերազմին՝ իր վարձկաններով, հատուկ ջոկատայիններով, իր զենքով։ «Փաստորեն, Էրդողանն ամենևին չի թաքցնում, որ կանգնած է Ալիևի կողքին՝ իր ագրեսիվ քաղաքականության մեջ։ Այստեղ մենք պետք է լավ հասկանանք, որ սա այն նույն Թուրքիան է, որը 1915 թ-ին իրականացրեց Հայոց Ցեղասպանություն, ով նաև 1920 թ-ին էր փորձում իրականացնել հայոց ցեղասպանություն՝ Քեմալ Աթաթուրքի ղեկավարությամբ։ Գոյություն ունի հատուկ գաղտնի հրաման ըստ որի՝ Հայաստանը պետք է Ադրբեջանի և Թուրքիայի միջև վերացվի։ Հիմա ժամանակակից Թուրքիան՝ ի դեմս Էրդողանի փորձում է իրագործել այդ ծրագիրը՝ արդեն Ադրբեջանի ձեռքերով։ Հետևաբար, սա պետք է շատ լուրջ ուշադրության արժանանա մեր պետական մարմինների և ԱԳՆ-ի կողմից։ Պետք է ոչ միայն հակահարված տրվի, այլև պետք է աշխարհը իմանա, թե ինչ ագրեսիվ պահվածք ունեն թե Ադրբեջանը, թե Թուրքիան Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։ Միջազգային ատյաններում պետք է հարց բարձրացնել առ այն, որ փաստորեն շարունակվում է Հայոց Ցեղասպանության քաղաքականությունը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից»։
Նա ընդգծեց, որ այս հարցերը պետք է բարձրացվեն թե միջազգային իրավական, թե քաղաքական կառույցներում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլն։ «Չի կարելի այս ամենը թողնել անպատասխան»։աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *