Ես հասկանում եմ,որ ՀՀԿ-ին երբեք չի հետաքրքրել ժողովրդի կարծիքը,բայց…Նինա Կարապետյանի կոշտ գրառումը

«Հելսինկյան ասոցիացիա»

իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ըստ պաշտոնական տվյալների` ՀՀ բնակչությունը կազմում է 2 959 000 հոգի, ըստ Շարմազանովի`Փաշինյանին սատարում է երեսունհինգ մարդ, հրաժարականը պահանջում է 35 հազար մարդ, և դա հիմք է հրաժարական պահանջելու եւ իշխանությունը «17-ին» փոխանցելու համար։Ես հասկանում եմ, որ ՀՀԿ-ին երբեք չի հետաքրքրել ժողովրդի կարծիքը, սակայն պարզ հաշվարկը հուշում է, որ․

մնացած 2,923,965 մարդ առնվազն ձեզ չի սատարում, տիկնայք և պարոնայք «17»-ականներ, այլապես կլիներ փողոցում (եթե ոչ Երևանում, ապա իրենց բնակավայրերում)։

Գուցե (կամ ամենայն հավանականությամբ) Փաշինյանին էլ չի սատարում, բայց ձեր կողքին էլ կանգնած չի Հետևություն․ Իզուր մի բզբզացեք, կաբինետներում «ծնված»/ «մեծացած», թանկանոց պարֆյումներով, շուբաներով ու ոսկյա զարդերով «առաջնորդները» «փողոցում» սատարում չեն գտնում, գնացեք տուն, վայելեք անի ծյալ թավիշը։ Իսկ ժողովուրդն իմաստուն ա, անգամ երբ հոգեպես կոտ րված ա»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *