Արթուր Վանեցյանի գրասենյակի ղեկավարի մեքենայում հայտնաբերվել է ավտոմատ ԱԿ-74.հարուցվել է քրեական գործ

«Առաջին լրատվական»-ի

տեղեկություններով՝ երեկ երեկոյան Էջմիածին քաղաքում ոստիկանությունը խուզարկության ժամանակ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության Էջմիածնի գրասենյակի ղեկավար Աբել Հովսեփյանի մեքենայից ավտոմատ է հայտնաբերել։Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ի տեղեկությունը հաստատեցին՝ նշելով, որ եղել է նման դեպք։ Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ԱԿ 74 ինքնաձիգի նմանվող առարկա։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։Նշենք, որ Աբել Հովսեփյանը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանի թիկնազորի պետ Արմեն Հովսեփյանի (հայտնի է «Ատաման» անունով) որդին է:

Հայրենիք կուսակցությունից, սակայն, հայտնում են, որ Աբել Հովսեփյանը չի հանդիսանում «Հայրենիք» կուսակցության անդամ և որևէ առնչություն չունի կուսակցության հետ: Կուսակցության խոսնակը տեղեկացնումէ նաև, որ «Հայրենիք» կուսակցությունը Էջմիածին քաղաքում գրասենյակ կամ պատասխանատու չունի:աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.