Արայիկ Հարությունյանը նոր հրամանագիր է ստորագրել

ԱՀ

նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը հայտնում է․ «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 11-ին ստորագրել է հրամանագիր՝ 2021 թվականի

ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Հրամանագրի համաձայն՝ 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրացել է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն: Ըստ հրամանագրի’ 2021 թվականի հունվար ամսում՝ օրենքով սահմանված ժամկետում, կզորացրվեն պարտադիր զինվորական ծառայությունն անցած զինծառայողները»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.