Արցախի հարցում իմ լավատեսությունը
ճիշտ էր․ շուտով բոլորը կվերականգնվի, Շուշին եղել և կմնա հայկական․կգա ժամանակը, որ ՄԱԿ֊ը Արցախին հատուկ մանդատ է տալու։ Բազմիցս ասել եմ, աշխարհը փոխվել է, ինչպես նաև Ռոսաստանը։ Ասել եմ նաև, որ Արցախն ու Հայաստանը Ռոսաստանի երկրորդ Լենինգրադն ու Ստալինգրադն են և վստահ ասել, որ շուտով անեն ինչ շատ լավ է լինելու, ինչպես Հայաստանը, այնպես էլ Արցախը պաշտպանված են լինելու։Դա բոլորս տեսանք և համոզվեցինք, սակայն չգիտես ինչու բոլորը ներքուստ լռում են։Ժող. ջան, ծուռը նստենք, դուզ խոսենք, իբր էդ ինչ մի լավ կարգավիճակում ենք եղել, որ հիմա վատատցել է… Այո, վատ է, բայց ու՞մ համար։ Իհարկե վատ է, միայն նախկին գող, ավազակների ու թալանչի՝ իշխանությունը բ ռնազավթած տականքի համար, ովքեր 25տ.շարունակ շահարկելով Ղարաբաղի գործունը, մի ողջ ժողովրդի կարողացել էին ստրկացնել։ Ինչ է,մոռացել եք,այդ տարիներին տեղի ունեցող ինքնա սպ նություններն ու բ ռնությունները, որդեկորուստ մայրերի բողոքն ընդդեմ անօրինականությունների ու բանակում տիրող ամենաթողությանը։Տեսեք ինչպես են սեռժաքոչարյանական մաֆիայի կլանը խառնվել իրար և ամեն գնով վիզ են դնում սոտ հայրենասիրական լոզունգներով գալ իշխանության,որովհետև տականքը շատ բան ունի կորցնելու, այն է, որ Հայաստանի տնտեսության70%֊ը իրենց է պատկանում։ Այնպես որ Արցախի հարցում իմ վստահ լավատեսությունը ճիշտ էր և համողված եմ, կգա ժամանակը, որ ՄԱԿ֊ը Արցախին հատուկ մանդատ է տալու։ Տականքիներին մի հավատացեք, թե իբր Արցախի տարածքները կորցրել ենք, սուտ է շուտով բոլորը կվերականգնվի, Շուշին եղել Հակական ու կմնա հայկական։Վերջում, մենք պետք է ավելի միասնական լինենք,մեր տարածաշրանը շատ լարված է, նույնիսկ կարող է 3֊րդ աշխարհամարտը սկսվի, թուրք֊իրանական կամ ռուս֊թուրք. Իսկ հակառուսահայկական ուժերը լավ կլիներ լռեին, ռուսները միշտ գործով են ապացուցել, ոչ թե դատարկ ու անպտուղ հայտսրարություններ անելով , ինչպեսին Եվրոպան է, ԱՄՆ է և մյուսները – Փայլակ Ուրուսյանի Ֆեյսբուքյան էջից։