Էրդողանը խոսել է Հայաստանի հետ սահմանը բացելու մասին

Էրդողանը խոսել է Հայաստանի

հետ սահմանները բացելու մասին Թուրքիան խնդիրներ չունի հայ ժողովրդի հետ: Այս մասին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, հաղորդում է TASS-ը:«Մենք խնդիրներ ունենք Հայաստանի ղեկավարության հետ: Եթե նրանք դրական քայլեր կատարեն, ապա մենք կարող ենք բացել Հայաստանի հետ մեր սահմանը»,- հավելել է նա՝ խոսելով տարածաշրջանային անվտանգության ապահովման հարթակի մասին, որի կազմում կարող են ընդգրկվել Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Վրաստանը, և, եթե համաձայնվի, Հայաստանը:

Եթե հայ ժողովուրդը կարողանա դասեր քաղել Ղարաբաղյան պատերազմից, ապա տարածաշրջանում կսկսվի նոր դարաշրջան», — հայտարարել է Էրդողանը` հավելելով, որ «ադրբեջանական հողերի ազատագրումը չի նշանակում, թե պայքարն ավարտված է»։

Թուրք-ադրբեջանական, ինչպես անվանում են՝ «Հաղթանակի շքերթը» մեկնարկել է Բաքվի կենտրոնական «Ազադլըղ» հրապարակում։ Ադրբեջանցի զինվորականների հետ դրան մասնակցել են նաև թուրք զինվորականները, ըստ հաղորդումների՝ խոսքը թուրքական բանակի էլիտար ստորաբաժանման մասին է։Աղբյուրը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.