Միայն իմանաք,թե ինչ է ասել Ջալալ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին օրերս

Hraparak.am -ի

հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, ով ծանր վիրավոր է եւ գտնվում է զինվորական հոսպիտալում։Վարչապետը Ջալալ Հարությունյանին ասել է, թե մոտ օրերս փոխելու է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին եւ նախարար է նշանակելու Օնիկ Գասպարյանին, իսկ իրեն առաջարկում է զբաղեցնել ՀՀ Զինված ուժերի շտապի պետի պաշտոնը՝ Օնիկ Գասպարյանի փոխարեն։ Ջալալ

Հարությունյանը գրեթե բաց տեքստով մերժել է այդ առաջարկը, ասելով՝ նման պայմաններում ես չեմ պատկերացնում, թե ինչ կարող եմ անել։ Նիկոլ Փաշինյանը հորդորել է չշտապել՝ մտածել, նոր պատասխանել։Այսօր արդեն լուր տարածվեց, որ պաշտպանության նախարար է նշանակվում ոչ թե Օնիկ Գասպարյանը, այլ Վաղարշակ Հարությունյանը։ Թերեւս, Ջալալ Հարությունյանի մերժումը եղել է վերջնական եւ դա է նաեւ ազդեցություն ունեցել նման որոշման վրա

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *