Մենք պատրաստ ենք և կկանգնենք ժողովրդի դատի առաջ…ՓԱՇԻՆՅԱՆ

Արցախի հարցի

կարգավորման բանակցային ողջ գործընթացում փախստականների վերադարձը եղել է առանցքային սկզբունքներից մեկը: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցի: Պատգամավորի հարցին՝ արդյոք վարչապետը փոխե՞լ է իր մոտեցումը արցախյան խնդրի կարգավորման ձևաչափի բոլոր կողմերի համար ընկալելի և ընդունելի լինելու մասին, Փաշինյանը պատասխանեց. «Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի ժողովրդի համար:

Ինչ վերաբերում է մնացած հարցերին, դրանք բանակցային նրբություններ են, որոնք պետք է ճշգրտվեն՝ հընթացս բանակցությունների»: «Ես չեմ կարող ասել, որ մենք ամեն ինչ կատարյալ ու ճիշտ ենք արել, բայց ինձ զարմացնում է այն, որ Հայաստանում իշխանության եղած շատ ուժեր և մարդիկ պնդում են, որ իրենք ամեն ինչ շատ ճիշտ են արել,- նշեց վարչապետը:-Այո, մենք ձախողել ենք, որ 2.5 տարվա ընթացքում չենք հասցրել այն, ինչ որ չի արվել վերջին 20 տարվա ընթացքում: Բայց մենք պատրաստ ենք և կկանգնենք ժողովրդի դատի առաջ: Որովհետև, այո, ժողովուրդը պետք է և իրավունք ունի դատել, ժողովուրդն իրավունք ունի և ժողովուրդը կդատի, և մենք խոնարհ կընդունենք այդ դատավճիռը»: Մանրամասները՝ տեսանյութում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.