Կարևոր լուր վարորդների համար.Արդեն ուժի մեջ մտավ,կտուգանվեք,եթե…

Վարչական իրավախախտումների

վերաբերյալ օրինագծում նոր փոփոխություններ են նախատեսվում, որոնք ԱԺ-ում ներկայացրեց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։ Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից և տաքսիներից զատ, 1 տուգանային միավոր կկիրառվի նաև անձնական տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընթացքի ժամանակ ծխելու համար:Այսպիսով’ սահմանվում է, որ վարորդի կողմից ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը կառաջացնի տուգանքի նշանակում’ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով, եւ տուգանային միավորի կիրառում’ 1 միավոր: Նախագիծն ԱԺ նիստում ներկայացնելիս ՀՀ ոստիկանության պետի

տեղակալ Արա Ֆիդանյանը նշել էր, որ մասնավորապես նախատեսվում է համապատասխան հոդվածների սանկցիաներում լրացնել նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից այդ արարքը կատարելու համար պատասխանատվությունը վրա հասնելու պահանջ:Այսինքն՝ այն խախտումները, որոնց համար որպես վարչական տույժ նախատեսված է միայն վարելու իրավունքից զրկում, ապա վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելու դեպքում կսահմանվի տուգանքի ձևով վարչական պատասխանատվություն: Օրենսգրքում նախատեսվում է հստակ ամրագրել, որ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը տուգանային միավորը որպես վարչական տույժ կիրառվելու է միայն տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար: Դեկտեմբերի 9։ Թարմացում․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *