Wargonzo-ն հայտնում է,
որ ադրբեջանցիները հանել են Շուշիի մուտքի մոտ տեղադրված Թուրքիայի դրոշը։Տելեգրամյան ալիքում հրապարակվել է ցուցանակի թարմ լուսանկարը:«Ավելի վաղ, նույն տեղում, ադրբեջանականի կողքին, կախված էր նաեւ Թուրքիայի դրոշը:
Հիմա այն բացակայում է: Լուսանկարն արվել է նախորդ օրը: Մենք տեղեկությունը ստուգեցինք այլ աղբյուրներում, և այն հաստատվեց: Այսինքն, պարզվում է, որ Թուրքիայի դրոշը կամ քամին է տարել, կամ էլ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ թուրք և ադրբեջանցի զինվորականների հարաբերություններում»,-նշվում է Wargonzo նախագծի հայտարարության մեջ: