Վարչապետ
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 7-ին որոշումներ է ստորագրել։ Որոշման համաձայն Շավարշ
Գրիգորյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից։ Այս պաշտոնին նա նշանակվել էր 2019 թվականի նոյեմբերի 15-ին։ Վարչապետի մեկ այլ որոշման մեջ ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ»: