Ռուս խաղաղապահները գտել են անհետ կորած հայերի.հայտնի են անունները

Ինչպես

հայտնի է, Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը գործարկել է «թեժ գիծ»՝ +3-744-794-61-94 հեռախոսահամարով։ Նոյեմբերի երեսունին նշված հեռախոսահամարով երկու հայի անհետ կորելու մասին ահազանգ է ստացվել։ Խոսքը Համբարձումյան Ադեմնիկի եւ Խաչատուրյան Ռամիդի մասին է Ինչպես հայտնում է խաղաղապահների մամուլի ծառայությունը, ռուսական կողմի հարցմանն ի պատասխան, ադրբեջանական կողմը հայտնել է, որ նշված երկու անձինք ձերբակալվել են այն տարածքներում, որոնք այժմ գտնվում են Բաքվի հսկողության ներքո։

Բանակցությունների արդյունքում երկու հայերը ազատ են արձակվել եւ այսօր ռուսական ռազմական օդուժի օդանավով տեղափոխվել Հայաստան եւ հանձնվել Հայաստանի սահմանապահ ծառայությանը։Հիշեցնենք, որ ռուսական խաղաղապահ ուժերը գործարկել են թեժ գիծ և կոչ են անում անհետ կորած զինծառայողների

ծնողներին զանգահարել իրենց և հայտնել իրենց որդիների տվյալները, որպեսզի կարողանան գտնել իրենց։Ստորև Ձեզ ենք ներկայացնում թեժ գծի հեռախոսահամարը՝Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը գործարկել է «թեժ գիծ»՝ +3-744-794-61-94 հեռախոսահամարով….ԱՂԲՅՈՒՐ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *