Նիկոլը ներկաներին պատմել էր,թե ինչպես է ինքը Ալիևի հետ բամբասում Սերժ Սարգսյանից…ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿՅԱՆ

Քաղաքագետ, ԵՊՀ

ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կրտսեր գիտաշխատող Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԴԱՎԱԴԻՐ ՈՒԺԵՐԸ․ ՈՉ ՎԱՂ ԱՆՑՅԱԼԻՑ• Հիշո՞ւմ եք, որ 2019 թ․ նոյեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Արցախի Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Դրանից 4 օր անց Ա․ Հարությունյանը հայտարարեց․ «Այն բոլոր ուժերը, ովքեր այսօր կաս-կածի տակ են դնում Հայաստանի իշխանության, մանավանդ՝ վարչապետի քայլերը՝ կապված ղարաբաղյան խնդրի հետ՝ համարելով դա պարտվողական …, այդ բոլորը դավադիր ուժեր են…»։• Իսկ իրականությունն այն է, որ այդ հանդիպման ընթացքում Նիկոլը ներկաներին պատմել էր, թե ԻՆՉՊԵՍ Է ԻՆՔՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ԲԱՄԲԱՍՈՒՄ ՈՒ ԳԱՆԳԱՏՎՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ։ Այո՛, ճիշտ կարդացիք։ Նիկոլը թշնամական երկրի ղեկավարի հետ բամբասել է սեփական երկրի նախորդ ղեկավարից։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *