Լավրովը գերիների վերադարձի մասով լավ լուր է հայտնում..Նա հանդիպում է ունեցել Արա Այվազյանի հետ

Ուրախ ենք, որ ՀՀ նորանշանակ

ԱԳ նախարարն իր առաջին արտասահմանյան այցը կատարում է Մոսկվա: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպմանն ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ լավրովը: «Իհարկե հիշում ենք, որ այսօր Սպիտակի երկրաշարժի տարելիցն է, և մեր ցավակցությունն ենք հայտնում այդ կապացությամբ: Ես հիշում եմ, թե որքան ընդգրկուն էր արձագանքը տեղի ունեցած ողբերգությանը ԽՍՀՄ-ում: Հույս ունեմ, որ նման բնական աղետների

նկատմամբ մեր կոլեկտիվ պատրաստությունն այսօր շատ ավելի բարձր մակարդակում է»,- ասացԼավրովը: Նա նշեց, որ ԼՂ հակամարտության թեժ փուլից դուրս գալու քայլերը նոր են սկսվել: Լավրովը կարևորեց պատերազմը դադարեցրած՝ ՀՀ վարչապետի, Ադրբեջանի և ՌԴ նախագահների ստորագրած համատեղ հայտարարությունը: Նրա խոսքով՝ հայտարարության ստորագրումը թույլ է տվել փախստականներին և ներքին տեղահանվածներին վերադառնալ իրենց օջախները: «Հայտարարությունը նաև ապահովել է պայմանավորվածություններ՝ տնտեսության վերականգնման, տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման և հումանիտար խնդիրների լուծմանհամար: Այդպիսով, մենք Կովկասը հակասությունների տարածաշրջանից կվերածենք կայունության և ծաղկման տարածաշրջանի՝ ի շահ այնտեղ ապրող ժողովուրդների: Մենք ամեն կերպ կնպաստենք այդ հարցում առաջընթացին»,- ընդգծեց Լավրովը: Նա ասաց, որ ռուսական խաղաղապահներն իրենց պատասխանատվության գոտում համագործակցում են տեղի բնակչության հետ, նպաստում են փախստականների վերադարձին, օգնում են տարածքների ականազերծման հարցում, ԼՂ բնակչությանը տրամադրում են բուժօգնություն և լուծում են այլ մարդասիրական հարցեր: ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ հայկական և ադրբեջանական կողմի հետ սերտ շփումների միջոցով ստեղծվում է հումանիտար արձագանքման կենտրոն: «Մենք բոլոր առումներով աջակցում ենք այն միջազգային կառույցների գործունեությանը, որոնք պատրաստ են ներդնել իրենց ներուժը, ռեսուրսները և փորձը՝ խաղաղ կյանքի վերականգնման գործում: ՌԴ ղեկավարությունը որոշել է Կարմիր խաչի բյուջեում ավելացնել իր ներդրումը»,- ասաց նա: Լավրովը հայտարարեց, որ կարևորագույն հարցերից է գերիների փոխանակումը: «Մեր խաղաղապահների միջոցով հնարավոր ամեն կերպ կնպաստենք այդ հարցի հնարավոր արագ լուծմանը: Գիտենք, թե դա որքան սուր թեմա է գերության մեջ հայտնվածների հարազատների, բարեկամերի և ընկերների համար:

Իհարկե, նաև կարևոր է աճյունների փոխանակումը: Դա նույնպես խնդրի զգացմունքային կողմերից մեկն է, որը պետք է անհապաղ լուծել»,- նշեց ՌԴ ԱԳ նախարարը: Նա ասաց, որ հանդիպման ընթացքում մտքեր կփոխանակեն, թե ինչպես շարունակել նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման քայլերը: «Սա նաև հիանալի հնարավորություն է՝ քննարկելու մեր երկկողմ դաշնակցային հարաբերությունները, ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև այլ՝ ոչ միայն տարածաշրջանային հարցեր»,- եզրափակեց Լավրովը…աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.