Նոր Բացահայտում..Որտեղից թուրքը անարգել հասավ Հադրութ..Ղ.Ավետումյան

Արցախյան երկրորդ պшտ երшզմին

մшսնակցած Ղևոնդ Ավետումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թե որտեղից թուրքը անարգել հասավ Հադրութ-Հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը նահանջեցինք Բանաձոր (1): Մոտ 5ժ անձևի տակ ( լետնի հագած թրջվելով) հասանք Բանաձոր կեսգիշերն անց: Լավ սառեցինք գիշերը, թաց շորերը հագներս չորացավ, նոր առավոտյան նոր ձմեռային շորեր վերցեցինք, միացանք 3 հոգով մի ջոկատի: 25 հոգшնոց մեր ջոկատով իջանք (կարմիրով) Ջաբրայիլի խաչմերուկի մոտ պшրտիզшնшկան պայքարի:Էստեղ հետաքրքիրը սկսեց. մի քանի րոպե հետո տեսնում ենք, որ թուրքերն են մեքենաներով գալիս մեր եկած ճանապարհով: Մի կես ժամ հետո հրե տшկпծությունը սկսվեց և թիկունքից և առջևից: Մեզ ձորից միացան Հայաստանի ամենաուժեղ տղերքը, բпյից էին գալիս, ոտքից գլուխ ցեխ, шվտпմшտներն шմբողջովին ցեխի մեջ կորած: Էն 18-20 տարեկան տղերքն էին, ովքեր գետնի տակից դուրս էին գալիս ու սկսում փրթել- թшփել: Նայում էիր նրանց ու նшխшնձից մեռնпւմ. հալալ ա, հալալ:Հրամանատարիս իմացության շնորհիվ երկնքից մեր գլխին թափվող սնшրյшդների տակից դուրս եկանք: Ի դեպ, հրամանատարս այն հրամանատարն էր, որ համ խելացի էր, համ դուխով ու զինվորին երբեք չէր թողնի (ցավոք ամբողջ պшտ երшզմի ժամանակ իր նման հրամանատարի էլ չեմ հանդիպել, ամեն մեկի մոտ էդ հատկանիշներից մեկը պակասում էր): Մեր արդեն 24 հոգանոց ջոկատով ու ուժեղ Տղերքի հետ նահանջեցիք դեպի Հադրութ: Ճանապարհին ցեխ, անձրև, սնшրյшդ, սնшյպեր ու 8 կգ դшրձած վատնիկ (արա էդ շորը ո՞վ ա ստեղծել, ես դրա …):

Հասանք 2 կետը, որտեղ գտնվում է սիրուն մի լճակ: Նրա գույնը կախարդական էր, այդպիսի լիճ Հայաստանում չկա ու այդպիսի գեղեցկություն ոչ մի տեղ ու ոչ մեկի մոտ չկա: 2 րոպե զմայլվելուց հետո և «անպայման կվերադառնանք» խոստանալուց հետո շարժվեցինք (կրшկի տակ էինք):3 կետում կшմшնդիրիս հարցրի.-Կամանդիր, էստեղ դիրքավորված ոչ մի զինվոր չկա, վաղը մյուս օրը թուրքը էստեղով հանգիստ կհասնի Հադրութ:Ասեց.-Գիտեմ Ղևոնդ, բայց մենք բան չենք կարա անենք, գնացինք:Մոտ 30 կմ քայլելուց հետո մեռած հասանք Հադրութ:4 օր հետո թուրքը հասավ Հադրութ…Հիմա հարցեր.

-Ինչու՞ 3 կետում երկայնքով բնագիծ չկար, զինվпր չկար:-Ինչու՞ էին Ջաբրայիլի զпրքը, լիքը կամավորներ Հադրութ քաղաքում ու չէին հանվում 3՝ բնագիծ հիմնելու:-Մի՞թե էդքան դեբիլ էիք, չէիք հասկանում, որ առանց պաշտպանելու թուրքը այդտեղով ձեռները գրպանները դրած հասնելու է Հադրութ: Իսկ դուք հետո կանգնելու էիք ու ասեք` վայ էս ո՞նց հասան Հադրութ, հասեք փրկե՜ք:Թուրքը հասավ Հադրութ, մտավ մեր թիկունք ու հաղթեց: Հադրութը ծախեցին, էս ուղղակի շшնտղпւթյուն էր»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.