Միգուցե Փաշինյանը վատ կառավարիչ է,բայց…Հարություն Ղուկասյանի ուշագրավ գրառումը

Հարություն

Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.Անկախ նրանից Նիկոլ Փաշինյանը կհեռանա , թե ոչ, Հեղափոխության արժեքներին դա վաճանել չի կարելի: Ութ հարյուր հազար ընտրող իր ձայնը տվել է ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ , այն արժեքներին , որոնց համար պայ քարել էինք երկար և ձիգ տարիներ: Ընդիմադիրները այսօր փորձում են արժեզրկել նաև հեղափոխությունը, մասամբ այն համարելով պատ երազմի մեջ կրած մեր պարտության պատճառներից մեկը: Դա Ամենևին էլ այդպես չէ: Հեղափոխության հիմքի մեջ արդար հասարակություն կառուցելու , ազատության հիմնարար սկզբունքներն էին , ինքնիշխանությունը , հանուն , որի մենք փողոց էինք դուրս եկել: Ու միմիայն անմե ղուսնակ տգետը կարող էր դեմ լինել նման գաղափարներին: Երկուս ու կես տարվա մեջ Փաշինյանի կառավարությունը բնականաբար

բավականին բարեփոխումներ անցկացրեց, բայց արմատական , լուրջ բարեփոխումներ մենք չնկատեցինք: Մասնավորապես դա տաիրավական համակարգը , որը իր հետեևից կքաշեր նաև մյուս բնագավառների բարեփոխումները: Չա րաբաստիկ թավշի արդյունք էր նաև, որ պատ երազմի ընթացքում բանակում բավարար չափի կարգ և կանոն չկար, որ երբեմն կայացվել են կամայական որոշումներ…ու ոչ միայն: Միգուցե Նիկոլ Փաշինյանը վատ կառավարիչ է , սակայն դա չի արժեզրկում հեղափոխությունը և նրա արժեքները: Հեղափոխության սկզբում Նիկոլ Փաշինյանն այդ արմատական փոփոխությունների խորհրդանիշն էր, ղեկավարը , բայց ոչ մարմնավորումը: Սա պիտի հստակ հասկացել: Ու , որքան էլ մեծ լինի հիասթափությունը կոնկրետ մարդուց, չի կարելի այն պրոյեկտել հեղափոխության ամբողջական գաղափարի վրա: Բոլոր այն անձիք, որոնց համար ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ մարդ չէ , կուսակցություն չէ , այլ գաղափար ու արդար , ազատ պետություն կառուցելու սկզբունք , իրավունք չունեն այժմ անկյուն քաշվելու: Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ,որ հեղափոխության ընթացքում կենդանություն առած արդար հասարակարգ կառուցելու ու հիմնարար ազատությունների գաղափարները ոտնատակ տրվեն: Երկրի ղեկին պիտի կանգնած լինի այնպիսի մարդ , ում համար այդ արժեքները դատարկ խոսքեր չեն , ու ով ի զորու է այդ արժեքները կյանքի կոչել… Անցյալին հետդարձ չի լինելու:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *