Շուշիի թշնամու դիվերսիոն խմբի ներթափանցումից ժամեր առաջ Արգիշտի Քյարամյանը ինկասացիայի մեքենայով լքել է քաղաքը

Mediaport-ի աղբյուրների

փոխանցմամբ՝ դեռևս հոկտեմբերի 8-ին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատված Արգիշտի Քյարամյանն անհասկանալի պատճառներով շարունակել է գտնվել Արցախում։ Նա գնդապետի համազգեստով ազատ ելումուտ է ունեցել Պաշտպանական բանակի բունկեր՝ ներկա գտնվելով ռազմական օպերացիաների քննարկմանը։

Ավելին, նոյեմբերի սկզբին նա նշանակվել է Շուշի պաշտպանության կազկակերպման պատասխանատուի տեղակալ և տեղափոխվել Շուշի։ Երբ ՊՆ նորանշանակ հրամանատար Միքայել Արզումանյանն առարկել է Արայիկ Հարությունյանին՝ նշելով, որ անթույլատելի է որևէ ռազմական փորձ չունեցող Քյարամյանին նշանակել այդպիսի պատասխանատու պաշտոնին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել, որ դա Նիկոլ Փաշինյանի ուղղակի հանձնարականն է։Սակայն Ադրբեջանական առաջին փոքրաթիվ դիվերսիոն խմբի ներթափանցումից ժամեր առաջ՝ նոյեմբերի 6-ի վաղ առավոտյան Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ Արցախում իր պարտականությաւններն ամբողջությամբ կատարված են, և նստելով Ինկասացիայի մեքենան, հեռացել է Շուշիից։ Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանին պատերազմի ընթացքում ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացման պատճառների վերաբերյալ որևէ պաշտոնական պարզաբանում չի տրամադրվել։Արգիշտի Քյարամյանի անվան հետ է կապված նաև ազգությամբ ադրբեջանցի Իրանի բազմաթիվ քաղաքացիների ՀՀ անձնագրեր տրամադրելու սկանդալային պատմությունը, որը ևս մինչ օրս չի պարզաբանվել:

Աղբյուր՝ Mediaport

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *