Ֆրանսիայի նախագահ
Էմանուել Մակրոնը չի պատասխանել Թուրքիայի նախագահ Էրդողանի վիրավորական խոսքերին: Հիշեցնենք, որ Էրդողանը Մակրոնին «Ֆրանսիայի բեռ» է անվանել:«Ես հավատում եմ հարգանքին»,- ասել է Մակրոնը ֆրանսիան Brut պարբերականին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Էրդողանի խոսքերին:«Քաղաքական առաջնորդների միջև վիրավորանքը սխալ մեթոդ է»,- նշել է նա:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր. «Ֆրանսիան կորցրել է իր վստահությունը՝ որպես միջնորդ Լեռնային Ղարաբաղի հարցում։ Ֆրանսիան Մակրոնի հետ շատ վտանգավոր ժամանակաշրջան է ապրում։ Ես ուզում եմ, որ այն հնարավորինս շուտ ազատվի Մակրոնի բեռից»:Էրդողանը նաև բացասաբար էր արձագանքել նրան, որ Փարիզը դիտարկում է Ղարաբաղի ճանաչման հնարավորությունը։աղբյուր