Ով է
փրկել Ջալալ Հարությունյանին. մանրամասներ Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, որը ծանր վիրшվnրվել էր Արցախյան վերջին պшտերшզմում, դուրս է գրվել հիվանդանոցից։
Սիրիացի լրագրող Աբաս Ջուման, որը պшտերшզմի օրերին բազմիցս եղել է Արցախում և լուսաբանել տեղի ունեցող իրադարձությունները, լուսանկար է հրապարակել իր թելեգրամյան ալիքում, որում պատկերված է Արցախի Մարտունի քաղաքի բնակիչ Ռոբերտը. ըստ լրագրողի՝ նա փրկել է Ջալալ Հարությունյանի կյանքը Այս մասին գրում է Yerkir.am-ը:Լրագրողը նաև նշել է, որ Ջալալ Հարությունյանի զրահաբաճկոնն ու ավտոմшտը Ռոբերտի տանն են։