ԿԱՐՈՂ ԷԻՔ ՍԻՐԵԼ ՈՒ ՀԻԱՆԱԼ, ԲԱՅՑ ՉՀԻԱՑԱԾՆԵՐԻ ԲԵՐԱՆԸ ՓԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵԻՔ

Պատմությունը կրկնվում է՝ 2018-ի

հեղափոխությունից հետո մենք ամիսներ շարունակ իրար հարցնում էինք՝ «Բա Սերժի վախտ ինչի՞ չէիր խոսում»։ Հերթով ընկած պարզում էինք, թե ով ինչպես է վերաբերվում նախկին իշխանություններին, ինչպես ու ինչքան է սատարում հեղափոխականներին։ Մարդիկ ուղղակի թքում էին նրանց երեսին, ովքեր մտերիմ էին եղել նախկին

իշխանությունների հետ։Հատկապես անխնա էին շոուբիզնեսի ներկայացուցիչների նկատմամբ։ Համացանցում գտնում-պեղում էին երգիչ-երգչուհիների, գրողների-արվեստագետների նկարներ՝ Ռիտա Սարգսյանին ժպտալով բարեւելիս կամ Սերժ Սարգսյանի հասցեին գովեստի խոսքեր ասելիս, ու խայտառակում էին՝ օրերով պտտեցնելով ու ծաղրելով նրանց։Ո՞վ կսպասեր, որ ընդամենը երկուսուկես տարի անց պատմության այդ էջը կշրջվի, եւ մարդիկ կսկսեն մեղադրել Նիկոլի մասին դրական խոսք ասողներին, հեղափոխական երիտասարդներին պաշտպանողներին։ Այսօր հերթով, շարքով, կարգով՝ մտավորականներն ու հայտնի մարդիկ հրաժարվում են 2018-ի իրենց կուռքից, դատապարտում են դավադիր համաձայնագիրը կնքած Փաշինյանին ու նրա վարած քաղաքականությունը։ Բանը հասել է իշխանություններին սատարածների բացահայտմանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.